«Աուդիի» վարորդը ծեծել է «Տոյոտայի» հղի վարորդին. տեսանյութ
Եկատերինբուրգում «Աուդիի» վարորդը ծեծել է հղի կնոջը, որը իր «Տոյոտայով» չի զիջել ճանապարհը նրան: Միջադեպը մեծ արձագանք է գտել Ռուսաստանում:
Տղամարդուն զայրացրել է, որ «Տոյոտայի» վարորդը թույլ չի տվել նրան երրորդ գիծ մտնել: Այդ ժամանակ նա կնոջ մեքենայի դեմը փակել է և դուրս եկել՝ աղջկա հետ հարաբերությունները պարզելու:
Կռվարարը հարձակվել է կնոջ վրա և մի քանի անգամ հարվածել, որից հետո վերադարձել իր մեքենա: Ականատեսներից մեկը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն «Աուդիի» վարորդը հեռացել է:
Այժմ հղի աղջիկը հիվանդանոցում է, որտեղ կպարզեն նրան հասցրած վնասվածքների ծանրությունը:
Քաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Աուդիի» վարորդի դեմ: