211652_close_icon
views-count2251 դիտում article-date 21:10 20-06-2019

Գողացել էին «Տոյոտայի» չորս անիվները. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 19-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ շենքի բակում կայանված ավտոմեքենայի անիվները գողացել են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ից 03.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Կառոլա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները: Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել է Քանաքեռի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.15-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր