Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռը գումար էր տեղափոխում կարիքավորների համար
Trigana Air Service ավիաընկերության ինքնաթիռը, որը կործանվեց Ինդոնեզիայում, 49 ուղեւորներից բացի տեղափոխում էր նաեւ 470 000 դոլար, որը հանգանակվել էր կարիքավոր ընտանիքների համար:
Ջայապուրա Հարիոնո քաղաքի փոստային բաժանմունքի տնօրենը հայտարարել է, որ բաժանմունքի չորս աշխատակիցներ տարբեր պայուսակներում տեղափոխել են գումարը:
Հիշեցնենք՝ փրկարարները գտել էին կործանված ինքնաթիռի բեկորները: ATR-42-ը բախվել է լեռան ժայռերին: