211652_close_icon
views-count1317 դիտում article-date 14:31 25-03-2015

Կործանված Airbus A320 ինքնաթիռը գերազանց վիճակում է եղել. Lufthansa

Lufthansa ընկերության խորհրդի նախագահ Կարստեն Շպորը հայտնել է, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռը գերազանց տեխնիկական վիճակում է եղել: Ինքնաթիռը եղել է շատ լավ տեխնիկական վիճակում,-ասել է նա նշելով, որ վթարից առաջ մասնագետները ստուգել են ինքնաթիռը: Նա նաև շեշտել է այն մասին, որ օդաչուները փորձառու էին, ավելացնելով, որ պարբերաբար ընկերությունում վերապատրաստում են անցել: Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի կործանման պատճառով 150 մարդ է մահացել:

Նմանատիպ նյութեր