Մալայզիական կործանված ինքնաթիռը փորձում են հանել ջրից
                        Ճավայի ծովում մեկնարկել է մալայզիական Air Asia ավիաընկերության կործանված ինքնաթիռի՝ ջրից դուրսբերման գործողությունը: 
Աշխատանքները դժվարանում են՝ եղանակային վատ պայմանների եւ ստորգետնյա ուժեղ հոսանքների հետեւանքով: 
162 ուղեւորի տեղափոխող ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 28-ին՝ ինդոնեզական Սուրաբայ քաղաքից Սինգապուր թռչելիս: 
Դեռեւս հաջողվել է հայտնաբերել 51 ուղեւորների մարմինները: Ողբերգության պատճառները չեն հաստատվել: «Սեւ» արկղերից մեկի ինֆորմացին դեռեւս չի վերծանվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

