Ինդոնեզիայում հողին են հանձնել AirAsia-ի կործանված ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն
Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում տեղի է ունեցել մալայզիական AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի ուղեւորներից մեկի հուղարկավորությունը:
Մահացածը AirAsia-ի բորտուղեկցորդուհին էր, որի ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով:
Դեռեւս գտնվել են ուղեւորներից 9-ի մարմինները: Հիշեցնենք, որ Airbus A320 ինքնաթիռը, որը 162 ուղեւորի էր տեղափոխում, կորել էր դեկտեմբերի 28-ին: