211652_close_icon
views-count1141 դիտում article-date 16:23 16-08-2015

Հալեպում վերականգնվել է ջրամատակարարումը

Հալեպում սիրիական բանակի վերահսկողության ներքո գտնվող թաղամասերում 1,5 տարվա դադարից հետո վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Դա հաջողվել է Սուլեյման ալ-Հալյաբի պոմպակայանի նորոգման արդյունքում: Այն գտնվում էր «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո: Օգոստոսի 6-ին սիրական բանակը հաջող գործողության արդյունքում կարողացել էր գրավել թաղամասը, որտեղ գտնվում է պոմպակայանը: Այդ ժամանակ սպանվել էր 85 ահաբեկիչ:

Նմանատիպ նյութեր