Հալեպում վերացրել են հերթական ադրբեջանցի մոջահեդին
Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում սպանել են Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Ասկերովին, ով կռվում էր ահաբեկչական խմբավորումներից մեկի շարքերում:
Ասկերովն ավարտել էր Մեդինայի իսլամական համալսարանը և 20 տարուց ավելի ընդգրկված էր Ադրբեջանի իսլամացմանը կոչ անող ծայրահեղականների ցուցակում:
Հայտնի է, որ նրան հատուկ առաջադրանքներ էր հանձնարարվում, որոնք նա ի կատար էր ածում էր Չեչնիայում և Աֆղանստանում: