211652_close_icon

Հալեպում պատերազմից հետո 130 դպրոց է վերականգնվել

views-count1491 դիտում article-date 16:58 06-12-2018
Սիրիայի Հալեպի քաղաքի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում և ևս 340 կրթական հաստատություն՝ նահանգի արևելյան մասում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: «Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել է 130 դպրոց, ևս 340 դպրոց՝ նահանգի արևելյան մասում: Ընդհանուր հաշվով՝ այս պահին Հալեպի նահանգում գործում է 1349 դպրոց»,- ասել է նա: Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էին:

Նմանատիպ նյութեր