8375 դիտում
12:20 11-07-2017
Թալինի ջրանցքը մաքրվել է սելավաջրերից և ցեխից. Ջրամատակարարումը վերականգնվել է
Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է և պատրաստ է շահագործման:
Անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով և ցեխով, ինչի հետևանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ մասնագետներն անմիջապես արձագանքել են ստեղծված արտակարգ իրավիճակին և նախորդ չորս օրերին տեղում աշխատել են 24-ժամյա գրաֆիկով` ջրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար: Ջրանցքի 1300 մ երկայնքի մաքրման աշխատանքներն իրականացվել են 7 միավոր տեխնիկայով:
Այս պահին ափամերձ տարածքների և սպասարկման ուղիների մաքրման աշխատանքները շարունակվում են, ջրամատակարարումը վերսկսել է:
Նշենք, որ Թալինի մայր ջրանցքի երկարությունը 97 կմ է։ Ջրթողունակությունը 20.5 մ³/վ է։ Ոռոգում է, հիմնականում, Արագածոտնի և Արմավիրի մարզերի Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանների շուրջ 11 հազար հա հողատարածքներ։
[b]
ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1142 դիտում
11:51 12-10-2022
«Սուրմալուի» տարածքը մաքրվել է, Քրիստափորի փողոցի երթևեկությունը՝ վերականգնվել․ Երևանի քաղաքապետարան
1221 դիտում
15:42 17-06-2022
Մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկումն է. Փաշինյանը հանձնարարություն տվեց
Այս բաժնից
757 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
661 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
559 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին