211652_close_icon
views-count35873 դիտում article-date 21:00 15-08-2015

Ռուսական համարանիշներով Mercedes-ով վթարի ենթարկված վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է բուժօգնության դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Գարեգին Թորոսյանը, ով իր վարած Mercedes մակնիշի A 110 TH 126 համարանիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/13/61690/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Գարեգին Թորոսյանը իր վարած Mercedes CLS 500 մակնիշի A 110 TH 126 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պատին և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել բետոնե արգելապատնեշին: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր