211652_close_icon
views-count85943 դիտում article-date 10:09 28-07-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ «գոլդ» համարանիշներով ոսկեգույն Mercedes G500-ի համար վթարի պատճառ դարձած Nissan-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան առաջինն օգնության է հասել «Յաշիկ»-ի վարորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների Խաչմերուկում, «Այրարատ» տոնավաճառի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Միրզոյանի վարած Mercedes G500 մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Մելիք Գաբրիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը, ում առաջինն օգնության է հասել Mercedes-ի վարորդ Գ․ Միրզոյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մերի Վառյանն ու Ռոբերտ Ապրեսյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

«Յաշիկ»-ի վարորդը տեղում ենթարկվել է սփաթության փորձաքննության, նա եղել է սթափ։ Իսկ Nisan-ի վարորդի սթափության աստիճանը հնարավորի չի եղել պարզել,  քանի որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ 

Վթարից որոշ ժամանակ անց Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել նաև «Յաշիկ»-ի վարորդը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով Ագաթանգեղոս փողոցից դեպի Տիգրան Մեծ ընթանալիս, պետք է կա՛մ ձախ, կա՛մ աջ երթևեկեր, սակայն նա ուղիղ է անցել, վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր