Պարզվել է ռուսական համարանիշներով Երևանում վթարի ենթարկված Porsche Cayenne-ի վարորդի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 7-ին Երևանում Ազատության պողոտայից դեպի 50-ամյակ հուշահամալիրի հարևանությամբ տեղի ուեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Ալեքսանդր Բուլղադարյանը, ով և նրա ուղևորներ, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 28-ամյա  Սամվել Գրիգորյանը, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի բնակիչ, 24-ամյա Լիդա Յարմոլուկը և Երևան քաղաքի Դիմիտրով-Աթոյան անցուղի բնակիչ, 24-ամյա Անահիտ Բեգոյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/07/1071913/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում 37-ամյա Ալեքսանդր Բուլգադարանը իր վարած Porsche Cayenne մակնիշի X 444 PY. 96 RUS համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի 50-ամյակ տանող հուշարձանի հարևանությամբ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: 
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ մարմնական վնասվածաքներով տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էին նույն համարանիշների ևս երկու համարանիշ: Ընդհանուր համարանիշնների թիվը կազմում էր 4-ը: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


