Այսօր նոր փորձություն է սպասվում. «Բորուսիան» ընդդեմ «Բորուսիայի». տեսանյութ
[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61770/]«Սպարտակ»-ԲԿՄԱ[/url] (1:2) և [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61772/]«Ատլետիկ»-«Բարսելոնա»[/url] (4:0) հանդիպումները այնպիսի այնպիսի ընթացք ունեցան, որ տպավորությունները այդ խաղերից դեռ մի քանի օր հետապնդելու են մարզասերներին: Հատկապես կատալոնյան ակումբի երկրպագուներին համար ծանր կլինի շուտ մոռանալ բասկյան մղձավանջը: Հայ մարզասերներն էլ դեռ երկար կհիշեն Յուրա Մովսիսյանի հարվածն ու դարպասաձողը:
Բայց, զգոնությունը թուլացնելու ժամանակ չկա: Այսօր հայ ազգին նոր «փորձություն» է սպասվում՝ հանձինս Գերմանիայի առաջնության 1-ին տուրում «Բորուսիա» (Դորտմունդ)-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) մրցավեճի: Այնպես որ, երեկվանից մնացած գարեջրի պաշարները պետք է լրացնել:
Դորտմունդցիները հրաշալի տրամադրությամբ են մոտենում Բունդեսլիգայի մեկնարկին: Ընկերական խաղում «Բորուսիան» հաղթեց «Յուվենտուսին»՝ 2:0, Եվրոպայի լիգայում և Գերմանիայի գավաթումմ հաղթահարվեցին առաջին արգելքները:
Բայց ամենակարևորը, որը Հենրիխ Մխիթարյանը Տոմաս Տուխելի օրոք վերագտել է իրեն էլ, իր խաղն էլ, աջ ու ձախ գոլեր և գոլային փոխանցումներ է կատարում, նրա անունը չի իջնում գերմանական մարզական լրատվամիջոցների էջերից, մի խոսքով, այսօր երկու «բորուսիաների» մրցավեճում Մխիթարյանից ակնկալիքները շատ են:
«Բորուսիա» (Դորտմունդ)-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Մրցող թիմերի հնարավոր մեկնարկային կազմերը՝ լուսանկարում:
Մինչ այդ, մարզասերները կարող են ուսումնամարզական «վարժանքներ» կատարել՝ դիտելով Ռուսաստանի առաջնության «Զենիթ»-«Կրասնոդար» հանդիպումը, որը կսկսվի 17:30-ին: