211652_close_icon
views-count11967 դիտում article-date 22:35 31-05-2018

Արսեն Վենգեր. Ինձ նոր փորձություն է սպասվում

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կարոտել է ֆուտբոլը: «Ես այժմ ոգևորված եմ, քանի որ ինձ նոր փորձություն է սպասվում: Դա այն է, ինչ ցանկանում եմ կյանքից: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, բայց այժմ ես կանգնած եմ դատարկ էջի դիմաց և պետք է գրեմ հաջորդ գլուխը: Ես չեմ կարողանում վայելել կյանքն ու պառկել լողափում: Ես շատ արագ կարոտեցի, քանի որ կախվածություն ունեմ ֆուտբոլից, որը ես եմ ստեղծել: Ես կախվածության գեն ունեմ և պետք է դրանով ապրեմ: Իսկ թե որ ակումբն եմ ցանկանում մարզել, ապա դա պետք է ամբիցիաներով մեծ ակումբ լինի», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր