Եվրոպայի Լիգա. Այսօր «Փյունիկին» և «Ալաշկերտին» լուրջ փորձություն է սպասվում
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայկական ֆուտբոլն այսօր.
1. «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրիի քաղաքային մարզադաշտում կմրցի «Յաբլոնեցի» հետ: Սկիզբը 17:30 կցուցադրի Շանթ TV-ն
2. ժ. 21։00֊ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայում «Ալաշկերտը» կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը:
Մրցակիցը ռումինական «Ստյաուան» է։ Մուտքն ազատ է»: