Բեն Լադենի որդին Լոնդոնի և Վաշինգտոնի վրա հարձակվելու կոչ է անում
«Ալ-Քաիդա»-ն Twitter-ի իր էջում ձայնային հաղորդագրություն է տեղադրել իբրև թե Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզեի անունից, հաղորդում է The Telegraph-ը:
Ուղերձում կոչ է արվում «սրբազան» պատերազմի՝ Ամերիկայի և նրա դաշնակիցների դեմ և որպես թիրախ առաջարկում Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզը և Թել Ավիվը:
Համզե բեն Լադենը 23-24 տարեկան է: Նախկինում նա ջիհադիստների անունից երբեք հանդես չի եկել: