slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախորդ 3 տարիներին ՔՊ-ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ
211652_close_icon

Նախորդ 3 տարիներին ՔՊ-ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ

views-count1472 դիտում article-date 18:14 29-10-2022
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմել է 932 մլն 430 հազար 924 դրամ, որից ծախսվել է 918 մլն  դրամը։

Կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը ներկայացրեց նախորդ 3 տարիների ֆինանսական հաշվետվությունը։

«2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը կազմել է 78 մլն դրամ։ 2020 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915  հազար դրամ, ծախսվել է 135 մլն 886 հազար դրամը։ 2021–ին կուսակցության եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար 265 դրամ, իսկ ծախսը՝ 705 մլն 699 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ 2020-ին եւ 2021-ին կուսակցությունը ձեռք է բերել գույք»,- տեղեկացրեց Սոնա Ղազարյանը։

Ըստ Սոնա Ղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը ձեւավորվել է կուսակցականների կողմից վճարվող անդամավճարների, նվիրատվությունների եւ պետական ֆինանսավորման շնորհիվ։

ՔՊ-ի ծախսային ուղղություններն են եղել գրասենյակի վարձակալությունը, դրանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը, հարկերը եւ 2021 թվականին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականը։

Նմանատիպ նյութեր