211652_close_icon
views-count28931 դիտում article-date 14:45 14-08-2015

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 56-ամյա վարորդի դին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գագիկ Ուդումյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 29 ՕԼ 186 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 50 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է: Վարորդի դին ձորից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ձորից դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր