1118 դիտում
17:54 13-08-2015
Վերարժևորվում է Ոսկան Երևանցու դերը հայ մշակույթի մեջ
Կառավարությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով՝ նվիրված Ոսկան Երևանցու 400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ. նախահաշիվը: 2012 թ. ապրիլին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեցին հայկական տպագության 400-ամյակին նվիրված միջոցառումները:
Դրանց շարքում են նաև հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երևանցու (1614-1674 թթ.) ծննդյան 400-ամյակի միջոցառումները, որոնք հնարավորություն կտան առավել ընդգրկուն ներկայացնելու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգությունը և գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին:
Պատահական չէ, որ Ոսկան Երևանցու 400-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույց: Ծրագրով նախատեսվում է Ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ու արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող Ոսկանյան հրատարակությունները:
Տեղի կունենա նաև «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» երկօրյա սեմինար:
Կառավարությունը որոշել է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրից տնտեսված գումարն ուղղել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի օդափոխման և օդորակման համակարգերի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:
Գործադիրը հաստատել է ՀՀ 4-րդ զեկույցը՝ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի առաջին կետի համաձայն: Հայաստանն այդ փաստաթուղթը վավերացրել է 2002 թ. դեկտեմբերի 28-ին: ՀՀ 4-րդ զեկույցը կազմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Այն բաղկացած է ներածությունից, 4 մասից և 4 հավելվածից և ամփոփում է երկրի պատկան մարմինների նշված ոլորտի երեք տարվա աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
727 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
598 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները