211652_close_icon
views-count13257 դիտում article-date 11:52 20-05-2014

Ավտովթար՝ Երևանում. բախվել են լոռեցի պատգամավորի Lexus-ն ու երևանցու Opel-ը

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 և Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Կ. Սարիբեկյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում: Կ. Սարիբեկյանը, չսպասելով Ճանապարհային ոստիկանների աշխատանքների ավարտին, վթարի վայրում հայտարարել է, թե ուշանում է ԱԺ հատուկ նիստից և մեկնել է ԱԺ. հավանաբար կարոտ էր մնացել Ազգային ժողովի օդին, փափուկ բազկաթոռին և քվեարկության կոճակներին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր