1459 դիտում
11:29 23-01-2019
Մշակույթի դերը նոր Հայաստանում պիտի մեծանա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կրթությունը, ի վերջո, մշակույթի մասն է, և հակառակը՝ մշակույթի գլխավոր գործառույթը, լայն իմաստով, մարդկանց լուսավորել, դաստիարակել, կրթելն է: Եթե մենք գիրք ենք կարդում կամ լուրջ երաժշտություն ենք լսում, դա ավելի զգայուն է դարձնում մեր հոգին, ավելի բարդ՝ մեր ուղեղը: Մեր կյանքի շատ երևույթներ կարելի է բնութագրել որպես մշակույթ՝ ոչ միայն բուն կրթությունը, այլև բանավոր և գրավոր խոսքը, հարաբերությունները աշխատավայրում և ընտանիքում, վերաբերմունքը ծերերին և հաշմանդամներին: Հիվանդանոցում շաբաթը մեկ օր կամավոր աշխատելն էլ բարեգործության մշակույթ է, որը Հայաստանում զարգացած չէ: Քաղաքական կամ փառասիրական նպատակներով մեծահարուստի՝ աղքատներին ուղղված օժանդակությունները բարեգործության մշակույթ է, որը մեր երկրում շատ է զարգացած: Մեղադրյալի կալանավորման կապակցությամբ շամպայն ցփնելը և փողոցում շշից խմելը նույնպես մշակույթ է: Որքան խորն են և բազմազան մարդու գիտելիքները, այնքան, որպես կանոն, բարձր են ու ազնիվ են նրա մշակութային դրսևորումները:
Այսպիսով, կրթությունն ու մշակույթն իրար հետ սերտորեն կապված են, և իմաստային առումով (ոչ միայն կառավարման օպտիմալացման և պետական միջոցների խնայողության տեսակետից) այդ երկու նախարարությունների միաձուլումը ճիշտ է: Սակայն առաջնահերթ խնդիր է, կարծում եմ, այդ ոլորտներում հեղափոխական, բոլշևիկյան մեթոդներից հրաժարվելը: Այդ մեթոդների հիմքում ընկած է հետևյալ համոզմունքը. «Մեզնից առաջ ամեն ինչ վատ էր, սխալ էր, բոլորը թալանում էին, գռփում էին, ստորանում էին, ստորացնում էին, և ահա եկանք մենք՝ հրեշտակներս…»: Այդ մոտեցումն անարդյունավետ է ընդհանրապես, բայց հատկապես մերժելի է վերոհիշյալ բնագավառներում, որոնք, ինձ թվում է, պահանջում են որոշակի «պահպանողականություն» և, գումարած դրան, այստեղ աշխատող մարդկանց հանդեպ որոշակի նրբանկատություն:
Այն «կոնտինգենտը», որի հետ գործ ունի, այսպես ասած, «հումանիտար հարցերի» նախարարությունը, միայն ընտրակեղծարարներ և մեդալապաշտ ստորաքարշներ չեն: Ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք իսկապես նվիրված են երեխաներին, ուսանողներին կրթելու գործին, կամ, ասենք, դերասաններ են, որոնք ուղղակի չեն կարող ապրել առանց բեմի, և շատ-շատերը կրթության մեջ և մշակույթում իրենց գործի մեջ ներդնում են ողջ հոգին՝ չակնկալելով ոչ նյութական օգուտներ, ոչ էլ «պաշտոնական» ճանաչում: Հեղափոխությունից հետո այդ հարստությունը պետք է օգտագործել, մարդկանց ազատ շնչելու, ազատ ստեղծագործելու հնարավորություն տալ: Նոր հասարակություն հնարավոր է կերտել միայն նոր մտածելակերպով, և եթե այդ գործը հաջողի, դրա սոցիալական, անգամ զուտ տնտեսական էֆեկտը հսկայական կլինի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
23:23 26-05-2020
Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
2853 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
43624 դիտում
23:20 22-03-2020
Տիգրան Ավինյան. Եթե վարակվածների թիվը մեծանա, նրանց կտեղավորենք հյուրանոցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»