211652_close_icon
views-count1328 դիտում article-date 17:39 13-08-2015

Հայաստանում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոնների ցանց

2014 թ. գործարկված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այժմ իրականացվում է Վանաձոր քաղաքի համանման կենտրոնի հիմնման ծրագիրը: Այլ մարզերում ևս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ և ձևավորել դրանց միասնական ցանց: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ճանաչվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերի իրականացման գլխավոր օպերատոր: Գյումրու կենտրոնում գործում է 13 տեղական և միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն: Կառավարության որոշմամբ լրացում է կատարվել նախկին որոշումներից մեկում, ինչը ՁԻՀ-ին հնարավորություն կտա կենտրոնում տեղադրված կազմակերպություններին տարածք տրամադրել վարձակալության իրավունքով: Գործադիրը սահմանել է պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողնման կարգը: Այն հնարավորություն է տալիս կարգավորել պաշարի ձևավորումը ինչպես պետբյուջեի, այնպես էլ միջազգային ծրագրերի և նվիրատվությունների, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, մեծացնել մարդասիրական օգնություն ցուցաբերելու, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պահանջվող ապրանքների բացթողնման օպերատիվությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ս.թ. օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում արծարծված՝ քաղաքի Հայորդաց տունն անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով կառավարությունը «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին հատկացրել է 4 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր