«Թալիբան»-ը քննադատել է ԻՊ-ին
Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժումը քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ օրեր առաջ հրապարակված տեսանյութը, որում ջիհադականները դաժան հաշվեհարդար են տեսնում աֆղանցի պատանդների հանդեպ: Իսլամիստները պայթեցրել էին նրանց:
Թալիբները տեսանյութը «սարսափազդու» են անվանել եւ քննադատել առեւանգողներին: Նրանց կարծիքով՝ ջիհադականների արարքը բարբարոսություն է, որը թաքնված է իսլամի քողի ներքո: