Աֆղանստանում վերջին մեկ օրվա ընթացքում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Թալիբան» շարժման ավելի քան 16 գրոհային է ոչնչացվել։
Ըստ «Хаама- пресс» լրատվական գործակալության հաղորդման, կառավարական բանակի ուժերի կողմից ձեռնարկված լայնածավալ գործողությունների ընթացքում մի շարք շրջաններում 7 թալիբներ ձերբակալվել են, ևս 6֊ը վիրավոր են։
Ըստ ՆԳ նախարարության տվյլաների, ծայրահեղականներին պատկանող զինամթերքի խոշոր պահեստներ է առգրավվել։ Սակրավորները մայրուղիներում տեղադրված ավելի քան 30 ական են վնասազերծել։