Աֆղանստանի զինված ուժերի կողմից հատուկ գործողության արդյունքում «Թալիբան» անջատողական շարժման 18 զինյալ է ոչնչացվել: Գործողություններն անցկացվել են Կունար, Փարվան, Սամանգան և այլ շրջաններում:
Հայտնի է, որ 13 զինյալ վիրավորվել է, իսկ 3-ը ձերբակալվել են: Զինվորականների շարքում կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է նաև, որ զինվորականներին հաջողվել է գտնել և առգրավել զինամթերք: Վնասազերծվել են ինքնանշեն պայթուցիկներ:
Աֆղանստանի տարածքում գործող «Թալիբան» անջատողական խմբավորման դեմ պայքարող կառավարական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում զինյալների դիրքերին: