211652_close_icon
views-count1108 դիտում article-date 18:13 19-12-2014

Պակիստանում հուղարկավորում են «Թալիբան»-ի զոհ դարձած դպրոցականներին. տեսանյութ

Պակիստանում հուղարկավորում են դպրոցականներին, որոնք զոհվել էին Փեշավար քաղաքի դպրոցում՝ «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետեւանքով: 6 զինյալների գործողությունների զոհ էր դարձել ավելի քան 150 մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ: Հարձակումից հետո «Թալիբան»-ը հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք, որ նրանք ցավ զգան, քանի որ իշխանական ուժերը ոչնչացնում են թալիբների ընտանիքների անդամներին»: Պակիստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Կարաչիում, տեղի է ունեցել մոմավառություն եւ հուշ-երեկո՝ զոհված դպրոցականների հիշատակը ոգեկոչելու համար: Թալիբների քայլը դատապարտել են մի շարք երկրներ եւ ՄԱԿ-ը: Իսկ Պակիստանի իշխանությունները մտադիր են վերջնականապես ոչնչացնել թալիբների խմբավորման անդամներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր