211652_close_icon
views-count1638 դիտում article-date 19:42 12-08-2015

Քերրին Ռուսաստանին մեղադրում է կիբերհանցագործության մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են մուտք ունենալ իր էլեկտրոնային փոստարկղ: «Ցավոք, այդ երկրները մշտապես կիբերհարձակումներ են իրականացնում, որոնք վնաս են հասցնում ամերիկյան կառավարությանը»,-ասել է Քերրին՝ հավելելով, որ իր փոստարկղին մուտք ունենալու հարցում ավելի շահագրգռված է ՌԴ-ն: Ավելի վաղ որոշ ամերիկյան լրատվամիջոցներ գրեցին, որ ըստ Պենտագոնում ունեցած իրենց աղբյուրների՝ ռուս հաքերները մուտք ունեն Սպիտակ տան անվտանգության համակարգի էլ. փոստ:

Նմանատիպ նյութեր