Զինված հարձակում Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբահչեի» կիսապաշտպանի վրա. տեսանյութ
Այսօր Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մեհմեթ Թոփալի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել:
Ֆուտբոլիստի ավտոմեքենայի վրա կրակել են, երբ նա վերադառնում էր մարզումներից: Խաղացողին փրկել է այն, որ մեքենան զրահապատ է եղել:
«Ֆեներբահչեն» պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է որակել: