Հարձակում Հայաստանի վրա նշանակում է՝ հարձակում Ռուսաստանի վրա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի և Արցախի անվտանգությունը հենված է եղել և այսօր էլ հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության վրա: Այս մասին Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:
«Մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչը նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց վերջինս Ադրբեջանի թշնամին չէ. «Ռուսաստանը կատարել է Հայաստանի նկատմամբ բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է ՀՀ սահմաններից ներս»: