Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի էջը
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի օրը կրկին ակտիվացել են ադրբեջանական հաքերները: Նրանց հարձակման զոհ է դարձել Հայաստանի Ազգային հավաքականի ու «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի «Ինստագրամի» էջը:
Ֆուտբոլիստի էջում 3 հակահայկական հրապարակում է կատարվել, ինչպես նաև փոխված են էջի «Նկարագրություն» բաժնի գրառումն ու գլխավոր լուսանկարը:
Հիշեցնենք, որ այս պահին Սիմոնյանը Ազգային հավաքականի կազմում գտնվում է Ավստրիայում, որտեղ մեր ընտրանին երկու ընկերական հանդիպում պետք է անցկացնի: