Իրանի նախկին նախագահի որդին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Օգոստոսի 9-ին փակ դռների հետևում անցկացված դատավարությունից հետո 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին, ով մեղավոր է ճանաչվել ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ միջոցները վատնելու մեջ։
Սակայն նախկին նախագահի որդին պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։