211652_close_icon
views-count17396 դիտում article-date 09:03 09-08-2015

Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը»` տարվա լավագույն վեպ

Երեկ օգոստոսի 8-ին, տեղի ունեցավ <<Հայ արձակ-2015>> ամենամյա գրական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր տարվա կյանքից վաղաժամ հեռացած երիտասարդ արձակագիր Լուսինե Սիմոնյանի հիշատակին: Գլխավոր մրցանակը` <<Լավագույն վեպ>> անվանակարգը բաժին ընկավ արձակագիր Էդգար Կոստանդյանին <<Ձմռան վերջին օրը>> վեպի համար: Ժյուրիի նախագահ Համլետ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Կոստանդյանի դերը հայկական արձակի, հայ գրականության զարգացման ու տարածման դժվարին գործում` նշելով, որ Էդգար Կոստանդյանը <<Որբանոց>> վեպից հետո արդեն երկրորդ անգամ է ապացուցում, որ 21-րդ դարում հայերը կարող են գրականություն ունենալ, այն էլ բավականին լուրջ ու ծանրակշիռ գրականություն: Արձակագիր, արվեստի վաստակավոր գործիչ Զարուհի Սիմոյանն էլ իր խոսքում ասաց, որ Կոստանդյանն այս վեպով հիմքը դրեց արձակի մի նոր ուղղության, որի նախադեպը մինչ այս մեր գրականությունը չի ունեցել: Ի դեպ, <<Ձմռան վերջին օրը>> ստացավ ևս մեկ մրցանակ` <<լավագույն հերոս>>` Նանեի կերպարի համար: <<Լավագույն պատմվածք>> անվանակարգում հաղթեց արձակագիր Անուշ Հակոբյանը` <<Խխունջներ>> պատմվածքով: <<Լավագույն էսսե>> մրցանակը շնորհվեց Գոռ Սահակյանին` վերջերս հրատարակած հոդվածների և էսսեների ժողովածուի համար: Մրցանակաբաշխության ժամանակ եղան նաև բազմաթիվ խրախուսական մրցանակներ: Շուշան Հարությունյան

Նմանատիպ նյութեր