Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը» կրկին հաղթեց
Օգոստոսի 27-ին Երևանում կայացած <<Գունեղ էջեր>> ամենամյա գրական 11-րդ մրցանակաբաշխությանը <<Տարվա լավագույն գրող>> է ճանաչվել հայտնի արձակագիր Էդգար Կոստանդյանը` <<Ձմռան վերջին օրը>> վեպով: Հիշեցնենք, որ վեպը հաղթել էր նաև <<Հայ արձակ-2015>> մրցանակաբաշխության ժամանակ:
Ի դեպ, հոկտեմբերից <<Ձմռան վերջին օրը>> հասանելի կլինի նաև ռուսաստանաբնակ ընթերցողին: