211652_close_icon
views-count7070 դիտում article-date 14:32 04-05-2016

Մեր տղաների աչքերի միջից կայծեր են թափվում. պատրաստ են ամեն րոպե թշնամու հետ կռիվ տան ու հաղթեն, նաեւ վեպ են հորինում ու կարդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք եղել ենք զինվորի կողքին, կանք ու լինելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվում է: Այս մասին Արցախից իրենց խոսքում ասում էին կամավորականները: Զինվորներն էլ նշում էին, որ մարտական ոգով են կատարում իրենց առաքելությունը: Միաժամանակ բարեւներ են ուղարկում հարազատներին, հայ ազգին եւ նշում, որ իրենք այնտեղ են, որ ապահովեն նրանց հանգիստը: Նշում են նաև, որ անժխտելի է այն փաստը, որ մեր զինվորներն ու բանակն ինչքան հզոր են: Մեր տղաների աչքերի միջից կայծեր են թափվում. պատրաստ են ամեն րոպե թշնամու հետ կռիվ տան ու հաղթեն: Շատերի հայրերն էլ շտապել են առաջնագիծ ու կանգնել զինծառայող որդիների կողքին: Ի դեպ, զինծառաողները սահմանում նաեւ ռեպ են հորինում, կարդում: Հերթական անգամ պետք է ընդգծենք, որ Արցախի բոլոր մարտական հենակետերում ամուր կանգնած են հայ զինվորն ու կամավորականը: Հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր