Հոկեյի NHL-ի աստղին կասկածում են բռնաբարության մեջ
ԱՄՆի-ի Նյու-Յորք նահանգի Համբուր քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ Հոկեյի Ազգային Լիգայի (NHL) «Չիկագո Բլեք Հոուքս» ակումբի հարձակվող Պատրիկ Քեյնի նկատմամբ հետաքննություն է վարում՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ:
Ոստիկանությանը մի կին է դիմել, որ Քեյնը իրեն բռնաբարել է քաղաքի սրճարաններից մեկում ծանոթանալուց հետո: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է վարում, սակայն Քեյնին առայժմ որևէ մեղադրանք չի ներկայացվել:
2009թ. Քեյնը կալանավորվել է Բուֆալոյում տաքսիստի վրա հարձակվելու համար: Այս դեպքում հոկեյիստը ընդունել էր իր մեղքը և ներողություն խնդրել վարորդից:
Նշենք, որ Քեյնը «Չիկագոյի» կազմում երեք անգամ դարձել է Ստենլիի Գավաթի հաղթող (2010, 2013, 2015) և համարվում է վերջին տարիներին համարվում է NHL-ի ամենահանրահայտ հոկեյիստներից մեկը: