19-ամյա ռուս հոկեյիստը NHL-ի պատմության մեջ առաջին անգամ «լակրոս» ոճի գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քարոլինա Հարիքեյնզ» թիմի ռուսաստանցի հարձակվող Անդրեյ Սվեչնիկովը դարձավ Հոկեյի Ազգային Լիգայի (NHL) հարուստ պատմության մեջ առաջին հոկեյիստը, որը կարողացել է դարպասի ետևից «լակրոս» ոճի գոլ խփել: Նա այդ հարվածը պարապել է վերջին երկու տարում ամեն օր և շատերի կարծիքով, դժվար թե կարողանա երկրորդ անգամ այն կրկնել:
Այդ խաղում «Քարոլինան» 2:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Կալգարի Ֆլեյմզին» և երկու գոլն էլ խփել է 19-ամյա Սվեչնիկովը, որի առաջին տափօղակը իսկական գլուխգործոց է համարվել:
Խաղից հետո Անդրեյը պատմել է, որ այդ ոճն իրենց սովորեցրել է ավագ եղբայրը՝ Եվգենին, իսկ առաջին անգամ նման գոլ նա տեսել է 2011 թվականի աշխարհի առաջնության Ռուսաստան-Ֆինլանդիա խաղում՝ Միքայելլ Գրանլունդի կատարմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Book it. Goal of the year. #LetsGoCanes pic.twitter.com/jIaqbtMjs5
— Carolina Hurricanes (@Canes) October 30, 2019