slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը
211652_close_icon

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը

views-count1476 դիտում article-date 17:16 06-08-2015
Օգոստոսի 4-ին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր ս.թ. ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում: Բացման խոսքով հանդես են եկել Սլովակյան Ազգային ապստամբության թանգարանի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Միչևն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադարձել է ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին։ Դեսպան Սեյրանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Ազգային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ նոր հոդվածներ ավելացնելու համար: Բացման արարողությանը մասնակցել են Բանսկա Բիստրիցայում Սլովակիայի Հանրապետության նախագահի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լիշկան, քաղաքապետ Յան Նոսկոն, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 30-ը:

Նմանատիպ նյութեր