1807 դիտում
09:20 06-08-2015
Սպառողի գնողունակության անկման պայմաններում ծխախոտի արտադրությունը ավելացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ծխախտոի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ինչպես հայտնի է, կրկին նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա համեմատ, նվազել է մոտ 5 տոկոսով: Բացի այդ՝ մի շարք մթերքների և ապրանքների արտադրությունը ևս նվազել է, ինչը վկայում է սպառողի գնողունակության նվազելու մասին:
Իսկ այն հանգամանքը, որ սպառողի գնողունակության անկման պայմաններում ծխախոտի արտադրությունը ավելացել է, ամենևին էլ պատահական չէ: Բանն այն է, որ ներկրվող ծխախոտներն, ինչպես հայտնի է, տեղականից առնվազն 10-ից 20 տոկոս թանկ են: Այսինքն՝ գնողունակության անկման պայմաններում բնական է, որ սպառողը պետք է սկսի գնել տեղական՝ ավելի էժան սիգարետները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1720 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»