Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարգելի բարակ ծխախոտի արտադրությունը. այն ասոցացվում է բարեկազմ կանանց հետ
                        Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն մտադիր է արգելել բարակ ծխախոտը։ Այս մասին հայտնում է  RBC-ն: 
Աղբյուրի տեղեկացմամբ`  հարցը նախատեսվում է քննարկել ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի ժամանակ։
Նշվում է նաև, որ  խորհուրդ է տրվում արգելել ծխախոտի դիզայնում այնպիսի տարրերի օգտագործումը, որոնք ավելի գրավիչ են դարձնում ծխախոտը։ Նման տարրերի շարքում են ծխախոտի տրամագծի նվազեցումը: 
Ծխախոտի նման դիզայնը ասոցացվում է բարեկազմ կանանց հետ, ինչը նաև ավելի գրավիչ է դարձնում ծխախոտը կանանց շրջանում,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

