3662 դիտում
08:03 15-12-2015
Դրամի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է, ինչն էլ հանգեցնում է տրանսֆերտներ ստացող քաղաքացիների գնողունակության էական նվազմանը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթն այսօրվ ահամարում անդրադարձել է դրամ-ռուբլի փոխարժեքին ու արել հետևություններ.
«Երեկ երևանյան փոխանակման կետերում մեկ ռուբլին գնվում էր 6.7 դրամով և վաճառվում 6.85 դրամով։ Այս տարի նման ցուցանիշ արձանագրվել է փետրվարին և օգոստոսին։
Դրամի նկատմամբ ռուբլու այսպիսի արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ ռուբլին արժեզրկվել է դոլարի նկատմամբ, իսկ դրամը հակառակը՝ արժեվորվել է։ Մանավանդ այս օրերին դրամի նկատմամբ ոուբլու նման արժեզրկումը հարվածել է արտերկրից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիներին։ Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական հոսքը՝ ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից և ռուսական ռուբլով է։
Ամեն տարի դեկտեմբերին տրանսֆերտների ծավալները կտրուկ աճում են, և հարյուր հազարավոր հայաստանցիներ իրենց ամանորյա ծախսերը կատարում են հենց տրանսֆերտների շնորհիվ։ Դրամի նկատմամբ ոուբլու արժեզրկումը հանգեցնում է տրանսֆերտներ ստացող քաղաքացիների գնողունակության էական նվազմանը: Երբ ռուսական մեկ ռուբլին էժանանում է մեկ դրամով, դա նշանակում է որ ռուսական ռուբլով տրանսֆերտ ստացող քաղաքացու գնողունակությունը նվազում է մոտ 15 տոկոսով։ Նշենք, որ մեկ ամիս առաջ մեկ ռուսական ռուբլին արժեր մոտ 7.5 դրամ»։
Նմանատիպ նյութեր
2224 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
2443 դիտում
08:30 28-07-2015
Ռուբլու ցածր փոխարժեքը մեծ հարված է Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների համար. ՀԺ
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»