Իսրայելի զինվորականները սպանել են պաղեստինցի անչափահասի
Իսրայելցի զինվորականների կողմից վերջին օրերին պաղեստինցի անչափահասի սպանության երկրորդ դեպքն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Հորդանան գետի հարավային ափին: 14-ամյա Լաիդ Կհալդին, որը բնակվում էր փախստականների ճամբարում, հրազենային վնասվածք է ստացել եւ մահացել տեղի հիվանդանոցում:
Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ տղան կոկտեյլ է նետել զինվորականների կայանի ուղղությամբ, ինչից հետո վերջիններս ստիպված են եղել կրակ բացել: