Պաղեստինցի ծայրահեղականները 3 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
Պաղեստինցի ծայրահեղականներն Իսրայելի հետ կնքված այսօր 12-ժամյա հրադադարից հետո 3 հրթիռ են արձակել Գազայի հատվածից իսրայելական տարածքի վրա:
Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, հրթիռներն ընկել են Իսրայելի հյուսիսում՝ Էշկոլի շրջանային կենտրոնի մոտակայքում:
Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: