211652_close_icon
views-count3801 դիտում article-date 17:43 31-07-2015

Ի՞նչ պատժի արժանացավ սիրած տղային իրեն փախցնելու մեջ մեղադրած 21-ամյա Սեդան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 21-ամյա Սեդա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն է արել Վռամ Խաչատրյանի հետ, սակայն նրանց միասնությանը դեմ է եղել Ս. Խաչատրյանի մայրը, ում պատճառով Ս. Խաչատրյանը իր կամքով ամուսնության նպատակով հեռացել է Վռամ Խաչատրյանի հետ և 2 օր բնակվել վերջինիս տանը։ Հետո ինքը, քաջատեղյակ լինելով, որ Վ. Խաչատրյանի հետ հեռացել է իր կամքով և իրեն ոչ ոք չի առևանգել, քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պետական մարմնին` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տված գրավոր հաղորդմամբ և բացատրությամբ դիտավորությամբ հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որը զուգորդվել է Վռամ Խաչատրյանին և Արմեն Չավուշյանին ծանր հանցագորության մեջ մեղադրելով, թե իբր Վ. Խաչատրյանը ընկերոջ` Ա. Չավուշյանի հետ իր կամքին հակառակ` խաբեության և բռնություն գործադրելու միջոցով առևանգել են իրեն և մեքենայով տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հանրակացարան, այնուհետև Վ. Խաչատրյանի` Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում գտնվող տուն: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է՝ Սեդա Արթուրի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 1/մեկ/ տարի ժամկետով։ ՀՀ քր.օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Սեդա Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով։

Նմանատիպ նյութեր