211652_close_icon
views-count3348 դիտում article-date 17:30 04-05-2015

21-ամյա Սեդան դեմ գնալով մորը` գնացել է սիրած տղայի հետ ապրելու, բայց օրեր անց նրան եւ ընկերոջը մեղադրել իրեն փախցնելու մեջ

21-ամյա Սեդա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն է արել Վռամ Խաչատրյանի հետ, սակայն նրանց միասնությանը դեմ է եղել Ս. Խաչատրյանի մայրը, որի պատճառով Ս. Խաչատրյանը իր կամքով, ամուսնության նպատակով հեռացել է Վռամ Խաչատրյանի հետ և 2 օր բնակվել վերջինիս տանը, որից հետո ինքը, քաջատեղյակ լինելով, որ Վ. Խաչատրյանի հետ հեռացել է իր կամքով և իրեն ոչ ոք չի առևանգել, քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պետական մարմնին` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տված գրավոր հաղորդմամբ և բացատրությամբ դիտավորությամբ հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որը զուգորդվել է Վռամ Խաչատրյանին և Արմեն Չավուշյանին ծանր հանցագորության մեջ մեղադրելով, թե իբր Վ. Խաչատրյանը ընկերոջ` Ա. Չավուշյանի հետ, իր կամքին հակառակ` խաբեության և բռնություն գործադրելու միջոցով առևանգել են իրեն և մեքենայով տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հանրակացարան, այնուհետև Վ. Խաչատրյանի` Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում գտնվող տուն: Սեդա Խաչատրյանի դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր