211652_close_icon
views-count3328 դիտում article-date 16:18 06-06-2014

Իրեն բռնաբարելու մեջ 2 եղբայրների մեղադրած Վայոց Ձորի մարզի 23-ամյա բնակչուհին պատժվեց

Վայոց Ձորի բնակիչ Արման եւ Անդրանիկ Գալստյաններին իրեն բռնաբարելու մեջ մեղադրած 23-ամյա Մերի Գաբրիելյանի մասով Եղեգնաձորի դատարանը վճիռը հրապարակել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մերի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հանցագործության մասին հաղորդում, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Վայոց ձորի մարզի բնակիչ Արման Գալստյանը Մերի Գաբրիելյանի հետ տևական ժամանակ ինտիմ կյանքով ապրելուց հետո հնարավոր ընտանեկան խնդիրներից խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի սկզբներից հրաժարվել է հանդիպել Մ. Գաբրիելյանին և ցանկացել է խզել նրա հետ ունեցած հարաբերությունները, իսկ նրա հորեղբոր որդին` Անդրանիկ Գալստյանը չի կատարել Մ. Գաբրիելյանի` իրեն Արման Գալստյանի հետ հաշտեցնելու խնդրանքը և հրաժարվել է միջնորդ լինել նրանց հարաբերություններում: Դրանից հետո Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող, Օնիկ Մկրտչյանին պատկանող տնակում Մերի Գաբրիելյանն իր կամքով Անդրանիկ և Արման Գալստյանների հետ մեկական անգամ սեռական հարաբերություն ունենալու պարագայում, վրեժխնդրության շարժառիթից ելնելով, հաջորդ օրը կատարել է սուտ մատնություն` ՀՀ ոստիկանւթյահն Եղեգնաձորի բաժնում տվել է հանցագործության մասին հաղորդում և Գալստյաններին մեղադրել է սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարելու և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը Մերի Գաբրիելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել է պատիժ ազատազրկման ձևով 1 տարի ժամկետով: Սակայն կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ Մերի Գաբրիելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր