211652_close_icon
views-count1312 դիտում article-date 21:29 20-11-2026

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- նշել է նա։

Նշենք, որ Թբիլիսիում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել:

Նմանատիպ նյութեր