15525 դիտում
15:00 30-07-2015
Կեսարյան հատումից հետո մահացած 26-ամյա ծննդկանի դուստրը եւս մահացավ
Հուլիսի 29-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի նորածին դուստրն այսօր մահացել է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։
Իգական սեռի փոքրիկը մահացել է ժամը 12:20-ին։
Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան փաստով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60659/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել:
Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվում է փրկել, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդ կինը հաշվառված էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ մինչև «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելը մի քանի անգամ այցելել էր և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է, սակայն տեղի բժիշկները զննելու և բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն խորհուրդ էին տվել, թե՝ գնա տուն, հետո կգաս, և միայն մի քանի այցելություններից հետո էին երիտասարդ աղջկան ընդունել հիվանդանոցում:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
17:16 14-11-2024
Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»