1688 դիտում
10:34 28-07-2015
Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Թերթը տեղեկացել է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ:
«Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ: Եվ երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»: Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների կողմից, Համաշխարհային բանկի պատվերով: Այս նպատակով ՀԲ-ն ծախսել է մոտ 100 հազար դոլար դրամաշնորհ», -գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
10:25 08-10-2021
Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. Փաշինյանը կգա խորհրդարան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»