8486 դիտում
19:11 27-07-2015
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ճարտարագետը Սպիտակում BMW X5-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի բնակիչ, 32-ամյա Սամվել Մանուկյանը Սպիտակ քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի 56 շենքի դիմաց իր վարած BMW X5 մակնիշի 10 MV 045 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 23-ամյա Գևորգ Մակարյանը և Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի բնակիչ, 24-ամյա Ավետիք Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մանուկյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես իրացման բաժնի ճարտարագետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7439 դիտում
09:30 19-03-2014
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ընկերության վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել․ Հրապարակ
2862 դիտում
10:57 13-03-2015
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջիկայում վաճառքի դրվի՞. Իրատես de facto